«Հող հանձնելու» արմատները խորն են:
Պետք է խոստովանենք, որ մեր հասարակության տարբեր շերտերում, միշտ էլ եղել և կան «հող հանձնելու» կողմնակիցներ: Ավելին, շատերը, դեռ Արցախը չազատագրած, ցանկանում էին այն տալ ազերիներին. «ի՞նչ ենք անելու Ղարաբաղը», «ինչների՞ս էր պետք», «հիմա խախանդ, հանգիստ կապրեինք»...
Նման կերպ մտածող սովետահայություն շատ կար և կա...
Բայց ժամանակն ապացուցում է, որ առանց Արցախյան Հաղթանակի, մենք 25 տարի գոյատևել չեինք կարող, եթե մեր ու Ադրբեջանի հետ ոչ մի կոնֆլիկտ էլ չլիներ, միևնույն է Հայաստանը դատապարտված էր, լավագույն դեպքում պիտի Դաղստանի կարգավիճակից ցածր սուբյեկտ լինեինք...
25 տարի առանց մեծ ճիգերի, առանց նորմալ իշխանության, կոռուպցիայի ու շրջափակման մեջ ապրեցինք, կայանում ենք...
Թե՞ այդպես չէ, «հող հանձնողներ» ջան...
Դարերով եկած ու սովետով դաջված վախերը հօդս են ցնդում, մենք պիտի հասկանանք, որ ոչ մի ազգ, դարերով չի կարող հանգիստ ապրել առանց պայքարի ու պատերազմների:
Հենց գիտակցեցինք դա, մեր կենսակերպը կփոխվի, կսկսենք կյանքին նայել այլ կերպ, կսկսենք ՃԻՇՏ պետություն կերտել:
Հասնել 2016 թվական և խոսել «հող հանձնելուց»՝ ծայրագույն տգիտություն է: Ամեն օր ինֆորմացիոն հոսքերի մեջ Թուրքիայի տարածքում ռազմական բախումներ ենք տեսնում, ԱԼԻՔՆ Իրաքից ու Սիրիայից կամաց կամաց մտնում է Թուրքիա, այդ երկիրը Ռուսաստանի պես մնացել է գաղափարական վաակումի մեջ, օսմանիզմը տապալված է, իսլամական ուղղին նույնպես չի ստացվում, Աթաթուրքի Թուրքիան օր օրի քայքայվում է...
Հայ-թուրքական սահմանը մեզ համար ավելի անվտանգ է դառնալու, և դա զգում է Ռուսաստանը...
Մեր հարևան Ադրբեջանն ու Վրաստանը, ավելի խոցելի վիճակում են, քան Հայաստանը: Ե´վ ադրբեջանական
«նավթային թռիչքն» է փուչիկ, և´ վրացական դեմոկրատիան:
Կա կարծրատիպ, որ իբր Ռուսատանի հետ սահման չունենալը, մեզ համար շատ վատ է: Իմ կարծիքով, ժամանակն այս առումով էլ ՀԱԿԱՌԱԿՆ է ապացուցելու, դեռ ուրախանալու ենք, որ ռուսական Կովկասի հետ սահման չունենք, ազերիներն ու վրացիները դեռ շատ են մեզ երանի տալու...
Մենք հրաշալի վիճակում ենք Հայե´ր, մենք ապրում ենք մեր պատմության՝ հերթական ՓԱՌԱՎՈՐ էջերից մեկը, հավատացե´ք:
Նման բարենպաստ պայմանների մասին, կարելի էր երազել:
Այս պարագայում, խոսել «հող հանձնելուց», տրվել խուճապի, կամ գերագնահատել մեր հարևանների դերը տգիտություն ու թշվառություն է։ 
Էմոցիոնալ ընկալել պետք չէ իրավիճակը, միյայն սառնասրտություն և համառություն: Աշխարհը տեսնում է մեզ, գնահատում է, օրեր առաջ, մեզ անկացրին մի լուրջ ստուգատեսով, մենք այն ՀԱՆՁՆԵՑԻՆՔ: Ժամանակին, վրացիները տանուլ տվեցին իրենց ստուգատեսը, ազերիներն ու ուկրաինացիները՝ նույնպես...
Սա պետք է հասկանանք, գնահատենք և ուս ուսի տված գնանք առաջ, ուրիշ տարբերակ չկա:
Երկրի ներսում փոփոխություններ են պետք, լուրջ ու անցնցում փոփոխություններ: Հայ Ազգի արյունատար խողովակները պիտի մաքրվեն, պիտի ԱՐՅՈՒՆԸ անխոչնդոտ շրջանառություն կատարի, ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ...
Դա անկասելի պռոցես է, ոչ թե ֆիդայական երգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել