-Էս չորս հատ նռնակն ինչի՞ ես պահել
-Դե երեքը թուրքի համար ա, մեկն էլ՝ իմ:
-Իրավունք չունես նման ձևով մտածել, ա´յ տղա...
-Հոպար, էդ շներին չեմ թողնի անցնեն:
-Միասին չենք թողնի, տղե´ս, դու միայն ապրելու մասին մտածի, քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս...
Կարախանբեյլիի դիրքերում ակամայից լսեցի երկու զինվորի խոսակցություն: Մեկը ջահել, բայց արդեն հասուն, անգամ մեծացած: Մահ ու արյուն տեսած... Իսկ մյուսն արդեն սպիտակին տվող մազերով, բայց իր հողն ու ձագին պաշտպանելու երիտասարդական ավյունով: Ու այդպես տասնյակ հազարներով, հենց հիմա, ցեխին ու անձրևին, ավտոմատը՝ սիրած աղջկա պես գրկած, միակցված հողին, հանուն հողի, հողի հետ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201740152623657
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել