Բոլորս գիտենք, որ աշխարհն արդեն սերտորեն կապված է ինտերնետին և գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում համացանցը:
1969 թվականի հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջև կապ է հաստատվել «ARPANET
Այսօր անհնար է 21-րդ դարը պատկերացնել առանց ինտերնետի և Գագիկ Շամշյանի, քանի որ դրանց փոխարինող դեռևս ոչինչ հայտնաբերված չէ: Արդեն երկար ժամանակ է, ինչ օգտվում եմ համակարգչից և ինտերնետից: Օրս սկսվում է մեկ գավաթ սուրճով համակարգչի առջև և ավարտվում է կրկին համակարգչի դիմաց: Աշխատանքի բերումով օրը ամենաքիչը 11-ից 12 ժամ ես համակարգչի և ինտերնետի առաջ եմ: Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել աշխարհին, մարդկանց: Միևնույն ժամանակ ինտերնետ դարաշրջանը բերել է խաղի իր կանոնները, որոնք մեզ ավելի ու ավելի են հեռացնում միմյանցից: Ինտերնետն ինձ անսահման հնարավորություններ է տալիս: Այսօր ինտերնետում հնարավոր է ազատ արտահայտվել, փոխանակել կարծիքներ, հանդես գալ նախաձեռնություններով, աշխատել, շփվել, կարդալ, գրել և զարգացնել ինտելեկտը: «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձանից ինտերնետը»: Ինտերնետը ինձ տվեց ամեն ինչ և ոչինչ (բազում երազանքներ, ցանկություններ), իսկ խլեց ինձանից իմ ամենաթանկ բանը՝ ԺԱՄԱՆԱԿ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ:
Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ:



