ֆեյսբուքում ակտիվ ադրբեջանցիներից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենց երկրի ԶՈւ-ի 3 զինծառայող (2 փոխգնդապետ, 1 մայոր), ականի վրա պայթելով, ոչնչացվել են։ Այս գրառումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հասկանալով, որ նորից չի կարողացել վերահսկել «ինֆորմացիոն արտահոսքը», փորձեց իրողությունը ներկայացնել «ոսկե միջինով»։ Նախ՝ տեղեկությունը տարածող ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրեցին հայկական կողմին տեղեկություններ փոխանցելու և հայ հետախուզությանը ծառայելու մեջ։ Այնուհետև, փորձելով թաքցնել սեփական բանակի իրական կորուստներն ու ձախողված ռազմական գործողությունները, Զաքիր Հասանովի կանտորը հայտնեց, թե երեկ զենքի հետ անվտանգության կանոնների խախտման հետևանքով մահացել է փոխգնդապետ Սենան Թահիր օղլու Ախունդովը։ Փաստորեն, ադրբեջանական բանակի՝ փոխգնդապետի կոչման արժանացած սպաներն անգամ զենքի հետ վարվելու կանոններին չեն տիրապետում... Ու ա՞յդ բանակով է Ալիևը պատրաստվում 7 օրում «Ղարաբաղն ազատագրել»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1040584592679876?notif_t=close_friend_activity¬if_id=1461064257672552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել