Մի տեղ հղփացել էինք երևի՝ կարծելով, որ, առաջին պատերազմից հետո դիվանագիտական հարթակում պարտություն պարտադրելով, կկարողանանք լուծել էս խնդիրը:
էնքան էինք հղփացել ու մեծամիտ, որ չէինք երևակայում, որ ասենք կես միլիոննանոց ավտոյով ման գալը անբարոյականություն է, ու ցանկացած թշնամի արդեն իսկ պարտված չէ, եթե քառորդ դար չի ստորագրել խաղաղության թուղթ քո հետ:
Եվ էնքան էինք հղփացել, որ թողեցինք մեկ միլիոն մարդու տանից գնալ ու դառնալ կենվոր օտար ափերում:
Այ էդքան գնահատեցինք առաջին պատերազմի արդյուքները ու չհասկացանք, թե ինչ ասեց ՎԱԶԳԵՆԸ՝ «ԵՐԿՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՊԵՏՔ» ասելով: էդքան թույլ հասարակություն էինք, որ բավարարվում էինք թնամուն ոչխար ասելով և բանակից երեխեքին ազատել տալով:
Ես չեմ խոսում մեր մեջի հերոս տեսակից (երեկ պատմեցին ինձ, թե ինչպես է զոհվել տանկիստ Տիգրանը ու քնել չէի կարողանում ... Թե էս ինչպես երեկվա մի մատ երեխեքն էդ կարգի մեծացան ու դառան ազգի համար մտածող ու հաղթողներ):
Մենք էնքան ենք մեծամտացած մեր առաջին հաղթանակով, որ հինգ հազար դրամով ընտրոմ ենք հինգ հազար դրամը: Հպարտությունը չպիտի մեծամտացներ մեզ:
Ու չգիտես՝ որ աստծու վրա էինք հույսներս դրել և աղոթում ՝ մտածելով որ դարեդար ապրելու ենք ու քառորդ դարը հեչ. կորցնել կարելի էր:
Նայում եմ երկրի ղեկավարների տներին ու ամեն օր անցնում տնակների կողքով, ավտոներին ու տեսնում ամեն օր ոտքով քաղաքի ծայրից ծայր տուն գնացողներին:
նայում եմ այն հավաքականությանը, որ կար, և էսօրվա հոկնայի ջուր դառած պատեհապաշտության ջահակիրներին ու վերջնական իմ համար հայտնաբերում, որ էս էն ու հաջորդ բոլոր կռիվներում հաղթում է ազգի էն տեսակը, որ հերոսանալու համար կաթ է կերել ու դաստիրակված է:
Հղփացած ենք ահավոր ու ցոփ ու զեխ կյանք էինք երազում՝ փոխանակ այս կռիվը ավարտեինք:
Պետք չէ աչքս խոթել քաղաքականությունը ու գեոպոլիտիկ խաղերը (ես դրանցից քիչ բան եմ հասկանում). ես հասկանում եմ, որ քառորդ դար ձգձգող թշնամին արդեն իսկ պարտված չէ, ու ամեն ինչ նորից սկսել է պետք:
Մնացածը լոկ Ձեր խղճի վրա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=494145034104668&id=100005275262344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել