Մտածում եմ՝ քանի դեռ ճգնաժամային իրավիճակներում ենք ու առաջիկա տարիներին լինելու ենք էդպիսի վիճակներում, կարող ենք նաև մեկ այլ ձևով օգնել սահմանի մեր զինվորներին:
Հիմնականում հովվաշները սահամանապահի լավագույն ընկերներից են, այս ցեղատեսակը տարիներ շարունակ օգտագործել են և՛ պահակության մեջ, և՛ պատերազմական գործողություններում:
Չերկարացնելով` ասեմ.
Էկեք մեր զինվորներին օգնենք՝ իրենց ուղարկելով լավ հովվաշներ կամ հավասար ունակություններ ունեցող շներ։
Վստահ եղեք, որ շները փոխարինող չեն, բայց այն, ինչ այս հրաշք շներն են զգում, մարդկային գործոնը զիջում է:
Հ.Գ. էկեք նախաձեռնենք ու քանի ձագ էլ կարողանանք փոխանցել, էդքան օգնած կլինենք։
Հ.Գ.Գ. էս կենդանիներն ավելի շատ օգուտ կտան, քան թե ձեր կոչած ռազմավարական դաշնակիցները: ))
Լուսանկարը` «Հետք»–ի,
Մեր սահմանապահ շներից է