Hetq.am-ը գրում է.
Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին:
Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ:
Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը:
Հանգամանքները պարզվում են:
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/67414/robert-qocharyaniarandznatan-pahakaketi-uxxutyamb-usumnakan-nrnak-netelu-mej-kaskatsvoxy-berman-e-entarkvel.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել