Տուն վերադառնալուց ժամեր անց գյումրեցի ծանրորդներին մեծարել են արդեն հարազատ քաղաքում: ՀԱՕԿ-ի Շիրակի մարզի ներկայացուցչության գրասենյակում էին հավաքվել մարզաշխարհի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և երկրպագուներ: Իրենց սրտի խոսքն են ասել և շնորհավորել Վարդևան Գրիգորյանն ու Արմեն Բադեյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների հիշատակը: Հատուկ գավաթների և մրցանակների են արժանացել Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանը, փոխչեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, ծանրորդուհիներ Աննա Գովելյանն ու Քրիստինե Պետրոսյանը, մարզիչներ Արտաշես Ներսիսյանը, Հակոբ Փիլոսյանն ու Հարություն Եղոյանը, ինչպես նաև՝ միջազգային ասպարեզում աչքի ընկած գյումրեցի սամբիստները: Այնուհետև հնչել է Հայաստանի օրհներգը, որից հետո էլ Նազիկ Ավդալյանը կտրել է տոնական տորթը:
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=3r1f-bluq3I
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել