Tert.am-ը գրում է.

Չինաստանի Սիչուան նահանգում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն շիրիմներ, որոնք ունեն մոտ 4.500 տարվա պատմություն։

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հնագետների խմբի ղեկավար Չժոու Չժիցինը մանրամասնել է, որ նորահայտ գերեզմանատան շիրիմներն իրարից տարբերվում են ոճային առումով։

Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ՝ շիրիմներում հայտնաբերվել են հուղարկավորվածների լավ պահպանված մնացորդներ, ինչպես նաև կերամիկայից պատրաստված որոշ իրեր։

Չժիցինն ընդգծել է, որ այս բացահայտման շնորհիվ մասնագետները կկարողանան ավելի շատ բան իմանալ այդ ժամանակաշրջանում ապրած մարդկանց մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել