Շատերի կողմից սիրված դերասան Մակոլեյ Կալկինը վերջերս ինքնասպանության փորձ էր կատարել` չարաշահելով հերոինը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խզել է հարաբերությունները Միլա Կունիսի հետ, որի հետ 8 տարի համատեղ ապրում էր: Եթե հավատանք բժիշկներին, նրան մնացել է ապրելու կես տարի ժամանակ: 32 տարեկան դերասանն արդեն մեկուկես տարի կասկածելի անձանց շրջապատում հերոին և հանգստացնող դեղամիջոցներ է օգտագործում: Նրա ամենամոտ ընկերներից մեկն ասել է՝ Մակոլեյը աշնանը հայտնվել է հիվանդանոցում դեղերի չարաշահումից, և գրեթե մահանում էր, սակայն բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Նաև լուրեր են տարածվել, որ նա ինչ սկսել է օգտագործել թմրանյութեր հայտնվել է վատ շրջապատում, խնջույքներին չի գալիս և ընկերների հետ չի հանդիպում: Մակոլեյ Կալկինի մտերիմները վախենում են, որ սիրտը չի դիմանա, որ նա եթե հիմա բուժում չստանա, կարող է մահանալ 6 ամսվա ընթացքում: Սակայն դերասանի մամլո քարտուղար Միշել Բեգանի խոսքերով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. դերասանը առողջ է: Հուսանք, որ այդպես է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=495250747180000&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել