ՔՊ թիմն իր հռչակած մեխանիզմների և ուսուցում անցած վստահված անձանց միջոցով Հրազդանում արեց առավելագույնը՝ կանխելու ավանդաբար կիրառելի բոլոր տեսակի ընտրախախտումները՝ լցոնումներ, կրկնաքվեարկություններ, «հանգուցյալների քվեներ» և այլն, և Հրազդանում համակարգին դեմ տվեց կոնկրետ ՀԱՄԱԿԱՐԳ՝ կենտրոնական շտաբ, օպերատիվ ինֆորացիոն խողովակներ, գործունակ լոգիստիկ և օժանդակ խմբեր, նույնիսկ՝ արդյունքների ամփոփման այլընտրանքային սեփական հարթակ։
Այդ առումով մենք հաջողեցինք լիարժեքորեն․ որևէ տեղամասում, ընդհանուր առմամբ, հայտնի ուժին ընտրակեղծիքների որևէ մեխանիզմ չի ստացվել գործադրել։
Ընտրություններին մեր չհաջողելու բուն պատճառը գումարի գործոնն էր․ մարդիկ՝ հիմնականում խիստ խոցելի սոցիալական և տարիքային խմբերից, պարզապես վերցրեցին 5-ից 10,000, ընդհուպ նաև՝ 50,000 դրամ ընտրակաշառքն ու իրենց ձայնը տվեցին 14-տարվա գործող քաղաքապետին․․․
Մենք արժանապատվորեն փաստում ենք, որ 2,000 ձայնով մենք զիջեցինք Հրազդանում, որտեղ, համակարգի դեմ կենսունակ ՀԱՄԱԿԱՐԳ դնելով, փողի դեմ ՓՈՂ չէինք կարող դնել և ՉԵԻՆՔ էլ դնի, և, եթե նույնիսկ այդչափ ֆինանսական ռեսուրսների տիրապետեր «Քաղ․Պայմանագիրը», ապա այն առաջնահերթ կուղղեինք Հրազդանի սոցիալական այն կատաստրոֆիկ վիճակի փոքր-ինչ բարելավմանը, որ մեր «մրցակիցները» մտորեն՝ օգտվեցին իրենց ձայներն ապահովելու գործում․․․
Այսուհետ մեր պայքարի կիզակետում առաջնահերթ պետք է դնենք նաև ընտրակաշառքի ինստիտուտի տոտալ վարկաբեկումը․ «կաշառք տվողի» և «կաշառք վերցնողի» միջև այլևս տարբերություն չպետք է լինի, և երկուսն էլ, բացի օրենքով նախատեսված պատասխանատվությունից, պետք է արժանանան հանրային պարսավանքի ու վարկաբեկման։ Պայքարն այլևս պետք է տարվի նաև բարոյա-արժեհամակարգային հարթության վրա։ Այլևս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին իր արժանապատվությունը ոտնահարված զգա, եթե իրեն ընտրակաշառք են առաջարկել․․․
Հարգանքնե՛րս մեր թեկնածուին, ընտրական շտաբի պետին ու ՔՊ ողջ թիմին՝ մեր Երկրում ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցության այսպիսի բարձր պրոֆեսիոնալիզմի և նպատակին հասնելու՝ անկոտրում կամքի և համառության այսպիսի ցուցանիշներ արձանագրելու համար։
Հրազդանը ժպտալու՛ է, Հրազդանցին արժանի չէ սոցիալ-հոգեբանական այն վիճակին, որը պատճառ դարձավ՝ գործող իշխանություններին հերթական անգամ վերարտադրվելու․․․
#ՈրԺպտասՀրազդան
#ՍայաթՆովա6
#ՔաղաքացիականՊայմանագիր