Հա լավ, բա ո՞րն է ելքը:Հաստատ համոզված եմ, որ մարդիկ կլինեն, ովքեր ապրիլի սկզբին Արցախ էին մեկնել սահմանին կանգնելու, բայց երեկ 5000 դրամով ընտրություն են արել, առանց հասկանալու, որ, եթե ժամանակին չվերցնեին այդ կես օր ապրելու գումարը, միգուցե այսօր Արցախում ու Հայաստանում առհասարակ կարիք չլիներ սահմանը պահելու այնպես, ինչպես հիմա:Ո՞նց անենք, որ ժողովուրդը կարևորի ընտրություններն էլ այնքան, ինչքան սահման պահելն ու զինվորին հարգելը, պատվելն ու փայփայելը (որ լավ ման գանք, կարող ա էնպիսի մարդ գտնենք, որ էդ 5000 դրամով զինվորի տուլիկ ուղարկած լինի): Ամեն ՀՀ քաղաքացի նախ և առաջ պիտի լավ քաղաքացի լինի, նոր, եթե անհրաժեշտությունն առաջանա, դառնա զինվոր:Եթե մենք ունենայինք հարուստ, ուժեղ, լավ հեռանկար ունեցող պետությունը, որն ի դեպ կարելի էր ստեղծել քառորդ դարի ընթացքում, էսօր սահմաններին խաղաղ կլիներ:Իշխանությունները ևս մեկ անգամ չկարողացան կամ չուզեցին օգտագործել այն բնական համախմբվածությունը, որը ստեղծվել էր ապրիլի սկզբին, ու կրկին քոռուփուչ արին այն, ինչը իրենց չէր հասնում, բայց տվել էինք: Մի՞թե մի կիսագրագետ քաղաքապետը ավելի շատ բան է տալիս, քան ողջ ժողովուրդը: Մեկը չկա՞, որ դրանց գլխի գցի, որ ժողովրդից կարճ հիշողություն ունեցող չկա, ու մի քիչ նորմալ կենսական պայմաներ եթե ստեղծվի, հաջորդ ընտրություններում ժողովրդից լավ ոչ ոք չի կարա «թամամ» անի իրենց վերարտադրությունը:
Ոնց ֆռում ես, շունը տիրոջը չի ճանաչում, երկիրը խուճապի ա մատնվել ռեժիմից սկսած մինչև վերջին քաղաքացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: