ՌԴ-ն մեզ հաճախ է զգացնել տվել իր ակնհայտ նկրտումներն ու դերը մեր երկրում, բայց մենք, լինելով գերզգացմունքային ազգ, միշտ փորձել ենք նրան բարեկամ ընկալել։ Ռուսաստանյան վերջին անորոշ արկածները՝ սկսած Հրաչյայի գունավոր խալաթից ու նարնջագույն պերմյակովից, վերջացրած ընդգծված հայանպաստ Լևոն Հայրապետյանի շոուով, եկան լրացնելու ռուսական զենքի ադրբեջանական կիրառության ստեղծած անդունդը, որը դժվար թե լցվի…Մենք տերեր չենք ուզում, մեզ դաշնակիցներ են պետք…Իսկ դրանում մեր սխալն է ուժեղ պետություն ստեղծելու հապաղումը։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1250402571637365
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



