Բոլորին էլ հրաշալի հասկանալի է, որ հատկապես այս օրերին զինծառայողների հետ հեռախոսակապի միջոցով շփումը խստիվ սահմանափակված է, եթե չասենք՝ արգելված: Ու դա, իմ կարծիքով, ճիշտ է: Բայց մյուս կողմից, հարազատները, հատկապես՝ ծնողները իրենց զինվոր որդուց ինչ-որ տեղեկություն ստանալու անհրաժեշտություն ունեն, ու դա միանգամայն ընկալելի է:
Հիմա: Ի՞նչն է խանգարում, որ այսպես ասած՝ «դաշտային փոստ» աշխատի: Ավելի պարզ՝ «80-ականների» և ավելի վաղուցվա տեխնոլոգիան էլ կարող է աշխատել՝ նամակի ու փոստի միջոցով: Զոռ բան չէ, վերջիվերջո: Տեխնիկական միջոցներից էլ պահանջվում է ընդամենը թուղթ և գրիչ (մատիտ), գումարած՝ փոստատար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1030129480394805?notif_t=close_friend_activity¬if_id=1460960582098228
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել