Պետք է լավ ճանաչենք մեր հերոսներին
Մի պահ ուզում եմ կտրվել ամեն ինչից, ու գրել Արցախի հերոս, «Շահումյանի արծիվ» Շահեն Մեղրյանի մասին, ով իմ ճանաչած եզակի լեգենդներից է (Մեղրյանին ճանաչողներն են պատմել իր սխրագործությունների մասին):
Այսօր մեր հերոսի մահվան օրն է, (1993 թ. ապրիլի 17-ին)
Մեղրյանի մարտական ուղղին կից կներկայացնեմ կկարդաք, և կհամոզվեք, թե ինչ կռիվ է տվել ռուս-ադրբեջանական համախմբված թշնամու դեմ:
Շահենի մահը ականատեսն է պատմել. 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը փորձում է գալ Երևան, ուղղաթիռը խփվում է ներկայումս մեր ռազմավարական «դաշնակից» ռուսական ուժերի կողմից (սա նաև պաշտոնական է), և բոլորը զոհվել են:
Հիշատակդ վառ հերոս ջան, քո տնկած ծիլերը հաստաբուն
ծառեր են դառել, իսկ սկասածդ գործերը շարունակողներ կան...
Արժանի լինենք քեզ ու նահատակված մյուս ընկերներիդ
Կից նյութն`այստեղ