Սովորաբար, երբ չի դրսևորվում պահանջվող հետւևողականության ՝ ապա չուսումնասիրված արման ու դաժանությունը հակված ե կրկնվելու և նորանոր դաժանություններ դրսևորվելու:
Բուդդայի արձան- որն ամենամեծն ու հնագույններից մեկն էր, ոչնչացվեց Աֆղանստանում:Աշխարհը ցնցվեց , բայց դեռ արդի քաղաքակրթությունը չէր պատկերացնում , որ դեռ գալու են ավելի դաժան օրերի և ավերը տիրելու է մարդկության պատմության բոլոր շավիղները:
Նախիճվանի խաչքարեր կամ Ջուղայի գերեզմանոց- այս պատմական հուշարանի ոչնչացումը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ և ոչ պատերազմական տարածքում : Աշխարհը թեթև աղմկեց ու .... ու այս եղեռնի մասին խոսում են միայն հայերը:
Պալմիր - պատերազմական իրավիճակում գտնվող Սիրայում ոչնչացվեց պատմական Պալմիրը / մինչ այդ ոչնչացվել էին աշխարհի պատմության հնագույն արձանները , հարթաքանդակներ, որոնցից որոշ մասը կեղծ ոչնչացման իմիտացիայով ՝ վերավաճառվեց անհայտ ուղղություններով :
ԵՐԵՔ դեպքերում էլ կարևորը ոչնչացնել էր ու ոչնչացվում էր մարդկության պատմությունը:
ԵՐԵՔ դեպքերում էլ ոչնչացնողները իսմալիստ ծայրահեղականեր են , ում համար կարևոր չէ ավերված թե քրիստոնեական , թե արորդական լինելը ՝ կարևորը ինքագերակայությոն է և պանիսլամիզմի քայլարշավը աշխարհով մեկ :
Այս ամենը միայն մշակութային ջարդ և եղեռն չէր և ուղեկցվում էր մարդային կորուստներով ու հատկապես խաղաղ բնակչության ահաբեկմամբ:
Ի՞նչ է սա գլոբալ ծայրահեղականության դրսևորում թե ատելություն ու տիեզերական հավակնություններ, որոնք արժեն մարդկության գոհարներ , խաղաղության լուծարում և մարդկային ՝ ծերերի , երեխաների սպանդ :
Այսօր՝ եթե աշխարհի գիտակից մարդկությունը չհասկանա թե ինչի մասին է խոսքը և թե ինչ են կատարում իսլամիստներ՝ ապա վաղը այս ավերը կթակի բոլոր խաղա դռները:
Այսօր ՝ եթե մենք չկարողանանք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս երեք մշակութային եղեռնների վրա ՝ ապա վաղը մենք մեր երեխաներին ոչինչ չենք ունենա ցույց տալու:
ԺԱՄԱՆԱԿՆ է ուսումնասիրելու այսպիսի չարիքի ծննդավայրը, սոցիալական, ընկերավարական, գաղափարական արմատներն ու ախտաիշի հետագա զարգացման ուղղությունները: Բանական աշխարհը պետք է տեր կանգնի իր ստեղծածին և շարունակի բնականոն մշակութային կյանքը: ՔԱՌՈՐԴ դարում իսմալիստ ծայրահեղականները ոչնչացրեցին այնպիսի արժեքներ , որը տարիքային հանրագումարով մարդկության տարեկիցն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=493324874186684&set=a.142737702578738.1073741840.100005275262344&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել