Որպեսզի մահը իմաստ ստանա, որքան էլ արտասովոր է դա հնչում, քանի որ թվում է, թե մահով ամեն ինչ վերջանում է, բայց, ամեն դեպքում, որպեսզի կարողանանք իմաստ և նպատակ հաղորդել մահվանը, այն պետք է իր հետ փոփոխություններ բերի: Եվ փոփոխություններ ոչ թե բոլորիս կյանքում, այլ հենց նրանց համար, ովքեր հենց այդ մահով կյանքից հեռանալու վտանգի առաջ են: Այդպես էր, օրինակ, էֆտանացիայի դեպքում, երբ անբուժելի հիվանդ մարդիկ, պարբերաբար դիմելով էֆտանազիայի, այն լեգիտիմ և լեգալ դարձրեցին որոշ երկրներում ապրող մյուս անբուժելի հիվանդ մարդկանց համար:
Նույնն է նաև զինծառայողների պարագայում: Նրանց մահը չպետք է անհետևանք մնա: Անհետևանք մնալու դեպքում այն կիմաստազրկվի և կարժեզրկվի: Մեր հերոս տղաների մահը պետք է լրջագույն փոփոխությունների հիմք դառնա հայկական երկու պետություններում: