Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Պարի պետական անսամբլի՝ «Արցախը ես եմ» խորագրով համերգը, որի բացումն արեցին «Բերդ» պարով։ BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում համերգի հետաքրքիր պահերը։

«Համերգային ծրագրում ընդգրկել ենք ինչպես խմբի հին, այնպես էլ հայի ոգու բարձրացմանն ուղղված պարերը՝ «Սարդարապատ», «Զարթոնք» և այլն։ Խումբը պատրաստ էր մեկնել Արցախ և լինել զինվորի կողքին, որպեսզի ինչ-որ բանով էլ մենք ոգեշնչեինք տղաներին, սակայն Պաշտպանության նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը դեռ նպատակահարմար չհամարեցին մեր մեկնելը»,- ասաց Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը։

Նա նշեց, որ որոշել են Երևանում համերգ ունենալ, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Արցախի պաշտպանության բանակին։ «Թե՛ մեր ժողովուրդը, թե՛ այստեղ գտնվող տուրիստները պիտի հասկանան, որ հայը, միևնույնն է, պիտի պարի։ Ոչնչից ո՛չ վախեցել ենք, ո՛չ վախենում ենք, ո՛չ կվախենանք։ Արցախը մենք ենք, Արցախը ես եմ»,- եզրափակեց պրն Չանչուրյանը։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել