Մի քանի ժամ է` փորձում եմ մամուլում եղած պատմություններով ու հարցազրույցներով հասկանալ, թե ինչպես անցավ այսօրվա ՀՀ և ՌԴ խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների հանդիպումը:
1. Ափսոսում եմ, որ ներկա չէի: Հանդիպմանը նախապատրաստվել ենք 6 ամսից ավել: Ուրախ եմ, որ իմ բաժին ազդեցությունը թողել եմ:)
2. Ապրե՛ն տղեքը, բոլոր ելույթների ու բարձրացրած հարցերի համար: Վստահ եմ, որ այլոց մոտ այսպես կամրապնդվի Հայաստանը հարգելու անհրաժեշտությունը:
3. Որ լեզվի մասին օրենքը չի կարելի խախտել, ապահովվել էր 6 ամիս առաջ՝ բյուջեն գրելուց: Սա առաջին անգամը չի: Այսպես են եղել 2013-ից ՌԴ-ի պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումները, որոնց մասնակցել եմ: Հուսամ, որ այս հարցն էլ զարմանք չի առաջացնի, և բոլոր օրենքները կաշխատեն ՀՀ-ում:
4. Հետևողական կլինենք, որ համատեղ հայտարարության տեքստն անպայման հայկական շահերի ապահովման երաշխիքներն ունենա:
5. Ցանկացած դեպքում, մեր հույսն ու հավատը մեր բանակն է ու մենք:
6. Դուխով