Արցախի իրավաքաղաքական սուբյեկտության չեզոքացման և բանակցային գործընթացից դուրսմղման հետևանքները չի կարելի վերացնել ընդամենը հայտարարելով այն մասին, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին: Այս նպատակին հասնելու համար ուղղորդված, հետևողական աշխատանք պետք է իրականացվի, որի հիմքում պատշաճ մասնագիտական մակարդակ ունեցող ռազմավարական ծրագիր կլինի դրված: Այս պահի դրությամբ մեր պաշտոնատարները զրկված են քաղաքական և դիվանագիտական գործունեության մեջ կիրառելի տարրական ուղեցույցներից, իսկ մեր այսօրվա իրականության ծայրահեղ սուր մարտահրավերներին համարժեքորեն արձագանքելու համար անհրաժեշտ գործիքակազմի առկայության մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ ասեմ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեզ բաց թողնված ժամանակը սրընթաց կերպով սպառվում է և եթե իշխանությունները շարունակեն գործել այնպես, ինչպես դա արել են մինչև ապրիլի 2-ը, ապա մեր երկրի ապագան լրջորեն, իսկ գուցեև անդառնալիորեն վտանգված կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: