Մի երկար պատմություն կարճ կերպով փորձեմ ներկայացնել: Այս պատմությամբ նաև մեր հեռուստացույցի գոմաղբային պարունակության հետևանքները քիչ թե շատ բացահայտ կդառնան:
Երևի թե ընկերներիս մեծ մասը գիտի, որ հաճախ ենք մանկատուն այցելում` ազգային սնունդով ապահովելու երեխաներին: Հերթական այցելության ժամանակ մոտ 14-ամյա մի աղջկա հետ մոտիկացա: Սկզբում անուններով փոխանակվեցինք ու էդպես ընկերացանք: Զգում էի թվացյալ ժպիտի տակ քողարկված ցավ ունի երեխան: Բացի այն, որ սեր կոչվածը լիիրավ վայելելու հնարավորություն չի ունեցել, կար նաև մի այլ ցավ, որը կոնկրետ պահին նրան շատ էր տանջում: Մի քիչ խոսեցինք:
Կես ժամ անց կարողացա նրա սիրտը բացել: Պատմեց, որ մի տղա կա, որի հետ ընկերություն է անում, նույն իրենց մանկատնից է, իրենից մեկ-երկու տարի մեծ: Մի ժամանակ ընկերություն են արել, իսկ հիմա տղան ինչ-որ ձայնագրությամբ սպառնում է իրեն: Ձայնագրության մեջ նրանց զրույցն է... Որով տղան «շանտաժ» է անում աղջկան, երբ աղջիկը հարցրել է, թե ինչի է իրենց զրույցը ձայնագրել`տղան պատասխանել է «ընկերներիս հետ կայֆավատ լինելու համար եմ արել»:
Իհարկե, հարցը լուծում ստացավ: Հիմա ամեն բան նորմալ է:
Դեպքի խորքայնությունը նայեք`...շանտաժ...կայֆավատ...
Նման բաներ մեր սերիալներում ենք հանդիպում... Հետևությունները թողնում եմ ձեզ... Լավ սերունդ չսպասեք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/edgarvardanyan1995/posts/413737295376719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել