Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Պաշտպանության բանակում մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ անհրաժեշտ են եղել: Հոյակապ կռվել են մեր տանկիստները, որոնք հակառակորդի բազմաթիվ նորագույն տանկեր են խոցել, գերազանց աշխատանք են իրականացրել մեր հրետանավորները՝ խոցելով հակառակորդի խորքում գտնվող բոլոր շարասյունները՝ կասեցնելով վերջիններիս առաջխաղացումը: Մինչև 30 ուղղություններով հակառակորդը փորձել է ներթափանցում իրականացնել, սակայն այդ նախաձեռնությունները տապալվել են»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/506947196045187/photos/a.508107762595797.1073741827.506947196045187/1075477532525481/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել