Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղակայված դատարանում ընթանում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Ապացույցների ուսումնասիրման և վկաների հարցաքննման փուլն ավարտվել է: Այսօր նախատեսվում է լսել գործով մեղադրյալ ճանաչված Վալերի Պերմյակովի ցուցմունքը: Կհրապարակվի նաև նրա նախաքննական ցուցմունքը, որից հետո պաշտպանական կողմը հարցեր կուղղի նրան: