Մեկն ասում է` սնունդ է պետք, մյուսը` ռեզինե սապոգներ, էն մյուսը` հեռադիտակ, չորրորդն էլ կասի Իգլա, հինգերրորդը` հակատանկային հրթիռ, վեցերրորդը` տռուսիկ: էս, որ թիվն է: Ես հասկանում եմ, որ որոշ գեներալների ունեցվածքներին նայելով, շատերը չեն վստահում` իրենց գումարը բանակի կամ ԼՂՀ կառավարության միջոցով տեղ հասցնեն, բայց սենց էլ չի լինի. հանրային սուղ գումարները կփոշիանան և կծախսվեն ոչ արդյունավետ: ԼՂՀ-ը կառավարությունը պետք է հստակեցնի և վստահություն ներշնչող մեխանիզմներ ներկայացնի, թե,որպես օգնություն հատկացվող գումարները, ինչի վրա և ինչպես և ինչ հիմնավորմամբ են ծախսվում:Պետք է ստեղծվի ֆոնդ, և այդ ֆոնդի հոգեբարձուների խորհրդում պետք է ներկայացված լինեն հանրային վստահություն ներշնչող դեմքեր. օրինակ` Էդիկ Բաղդասարյան: Ես չեմ պնդում, որ իրենք գրպանում են, բայց իրենք ակնհայտորեն ունեն վստահության ճգնաժամ, ու, որպեսզի գումարների հոսքը բազմապատկվի և ծախսվի նպատակային, իրենք պետք է աշխատեն բաց ու թափանցիկ:
Ստորև ներկայացնում ենք Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Էդքան պեչենու փոխարեն մի քանի շարժական բաղնիքներ բերեք։ Երեխեքը տեղերում պետք է լողանան, եղածը քիչ է»։