Սիրո արտահայտման ձևերը տարբեր են. որոշ տղամարդկանց համար սիրել նշանակում է նաև ծեծել: Բազմիցս ենք լսել` «Ի՞նչ տղամարդ, որ կնոջը չծեծի» կամ` «Ծեծում է, ուրեմն սիրում է»: Ոմանց համար սա հիվանդագին մտածելակերպ է, ոմանց համար էլ սիրո արտահայտման իրական դրսևորում:
Երգչուհի Արմինե Գրիգորյանը համոզված է, որ տղամարդը իրավունք չունի կնոջ վրա ձեռք բարձրացնել անկախ ամեն բանից: Իսկ մեր հյուրերից մեկը` Աշոտը, կարծում է, որ յուրաքանչյուր ընտանիքում էլ վեճ է լինում, որի ընթացքում ամուսինը կարող է նաև խփել կնոջը:
«Ազատ գոտում» կփորձենք պարզել, թե ինչու են տղամարդիկ ծեծում իրենց կանանց ու որտեղից է գալիս «ծեծում է, ուրեմն սիրում է» կարծրատիպը:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/20511.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել