Վերնագրում կարդացածդ հարցը միայն քեզ չի, որ հետաքրքրում է: Ասածիս ճշմարտացիությունը պարզելու համար թերևս բավարար կլինի, որ նայես, թե այս նյութը որքան դիտում և որքան like ունի: Չէ, լայքային հիվանդությամբ չեմ տառապում, պարզապես ուզում եմ օգնել քեզ: Այս հոդվածում հավաքել եմ մոտիվացնող և աշխարհի լավագույն 10 ինքնակատարելագործող գրքերի կարևորագույն խորհուրդները, որոնք կներկայացնեմ քեզ սեղմ տարբերակով: Եթե անկեղծ լինեմ, ապա առավել շատ օգտվել եմ Դեյլ Կարնեգիից: Պատրաստվիր, որ կարդաս այն, ինչը գուցե և առաջիկա շաբաթների կամ ամիսների քո մշտական ուղեցույցը դառնա:
Եվ այսպես, ինչպե՞ս անել, որ քեզ սիրեն ու ինչպե՞ս կարելի է առաջնորդել շրջապատիդ: Այս՝ առաջին հայացքից բարդ լուծում ունեցող հարցի դեղատոմսը մի քանի մասերից է բաղկացած, որոնք պատվով իրականացնելու դեպքում վստահ եղիր, որ հասնելու ես նպատակիդ:
6 եղանակ դրդելու մարդկանց, որ սիրեն քեզ
- Անկեղծորեն հետաքրքրիր այլ մարդկանց կյանքով:
- Ժպտա:
- Իմացիր, որ տվյալ մարդու անունը նրա համար ամենագեղեցիկ բառն է ամբողջ աշխարհում:
- Լավ ունկնդիր եղիր: Այնպես արա, որ մարդիկ հաճույքով պատմեն քեզ իրենց մասին:
- Խոսիր այն թեմաներից, որոնք հետաքրքրում են դիմացինիդ:
- Այնպես արա, որ դիմացինդ իրեն կարևոր զգա և արա դա անկեղծորեն:
Մարդկանց ղեկավարելու հիմնական եղանակները
- Մի քննադատիր, արգելիր կամ բողոքիր:
- Դրսևորիր անկեղծ և մաքուր երախտագիտություն:
- Խթանիր դիմացինիդ մոտ հետաքրքրվածություն:
Եղիր առաջնորդ: Ինչպես ղեկավարել և փոխել մարդկանց քո ուզածի պես՝ առանց նրանց մոտ դժգոհություն առաջացնելու
- Սկսիր գովասանքից ու երախտագիտություն հայտնելուց:
- Ուղղակի կերպով մի ասա մարդուն իր սխալների մասին, արա դա մեղմ և իմացիր, որ ասելուդ ձևից է կախված նա կհակառակվի քեզ, թե այնպես կանի, որ էլ երբեք այդ հարցում չսխալվի:
- Խոսիր քո սխալների մասին մինչև այլ մարդկանց սխալները մատնանշելը:
- Հարցերով ուղղորդիր մարդկանց ուղղակի հրամաններ արձակելու փոխարեն:
- Գովիր նույնիսկ ամենաչնչին բարելավումը: Մեղմ եղիր մարդկանց պատժելիս և առատաձեռն եղիր գովասանքում:
- Ստեղծիր դիմացինիդ մոտ այնպիսի համբավ, որ նա ձգտի քեզ նմանվել:
- Այնպես արա, որ դիմացինդ ոգևորվի, երբ իրեն ինչ-որ բան կհանձնարարես:
Ինչպե՞ս անել, որ մարդիկ քեզ պես մտածեն
- Միշտ հարգիր դիմացինիդ կարծիքը, երբեք մի ասա, որ նա սխալ է:
- Երբ գիտակցում ես, որ սխալ ես, անմիջապես ընդունիր դա և ներողություն խնդրիր:
- Շփվիր ընկերական տոնով:
- Այնպես արա, որ մարդ հաճույք զգա քեզ հետ շփվելիս:
- Փորձիր խնդիրները դիտարկել դիմացինիդ պրիզմայից և ավելի հեշտ կհանգեք կոնսենսուսի:
- Դրամատիզացրու քո գաղափարները:
- Անվախ եղիր մարտահրավերներ նետելիս: