Այս ամենը հուզիչ է, ոգևորում է։ Բայց մեզ նոր ավարայրեր պետք չեն. մեզ կոնկրետ հաղթանակ է պետք։ Մենք ընդամենը փոքրիկ ճակատամարտ ենք հաղթել, բայց ոչ պատերազմը։ Կարող ենք հաղթել 10 ճակատամարտում, բայց պարտվել 11-ում ու ....։
Ու պետք է խոստովանել, որ մեր բանակի հույսը միայն հերոսությունը չպետք է լինի։ Լուրջ խնդիրներ կան այն էլ ավելի լավը դարձնելու։ Մեր զինվորը պետք է ավելի լավ զինված լինի։ Մի քանի հարյուր մլն դոլարի հարց է։ Եվ այստեղ է, որ ՀՀ իշխանությունները մեծ թերացումներ ունեն։ Վերջին 8 տարիներին երկրի բյուջեն 2.7 մլրդ դոլարից դարձել է 2.5 մլրդ դոլար։ Պետք չէ, անվերջ զառանցել թշնամու նավթային ու խավիարային ռեսուրսների մասին, թնկթնկալ Ադրբեջանին ռուսների տված զենքերից։ Բավական էր, որ մեր բյուջեն այս ընթացքում չպակասեր։ Ի դեպ, պետությունը նորմալ կառավարելու դեպքում դժվար չէ այնպիսի արսենալի կուտակումը, որը թյուլ կտա գոնե մեկ անգամ ոչնչացնելու Ադբեջանը։ Հոգ չէ, թող Ադբեջանը կարողանա 10 անգամ մեզ ոչնչացնել։ Պետք չէ նաև առասպելներ պատմել ռուսական օգնության մասով։ Քննադատել պետք է, բայց առայժմ Ադրբեջանը ռուսական ռազմավարական զենքերից (Սմերչ, Սոլնցեպեկ) մեզ վրա էպոզոդիկ կրակ է բացել։
Առաջարկում ենք կազմակերպել "Հաղթանակ" փոխառություն՝ 5-6 ամիս շարունակ յուրաքանչյուրս կարող է պետական արժեթղթեր գնել աշխատավարձի 10%-ի դափով։ Իհարկե, իշխանությունների խնդիրն է նաև "խոսել" օլիգարխների հետ։ Լա՞վ էր որ մենաշնորհ եք, հարկ չէիք տալիս։ Ժամանակն է իրար գալու։ Ժամայնակն է վերացնելու մաքսազերծման այն համակարգը, որը պետական ռեկետ է։ Ժամանակն է վերջ տալու մոլիբդենի ու պղնձի վաճառքը օֆշորների միջոցով։ Ժամանակն է հաստաքսակներին արգելել եկեղեցիներ կառուցել՝ չմուծած հարկերը թաքցնելու նկատառումով։ Սերժ Սարգսյանը պետք է restart անի։ Եթե 1-2 ամսում այն չեղավ, հետևանքներն անկախատեսելի են լինելու
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1056819384375579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել