Ապրիլյան 4 օրյա պատերազմի ժամանակ թշնամու սպանված զինծառայողների և, հայտկապես, հատուկջոկատայինների շարքում եղել են տարբեր երկրներում տարիներ շարունակ լուրջ վերապատրաստություն անցած սպաներ, այդ թվում նաև զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ և տեղակալներ։ Թշնամու ոչնչացված զինծառայողների շարքում է եղել նաև մայոր Սամիդ Գյուլաղա օղլու Իմանովը, որը ծառայության ընթացքոմ Ադրբեջանի ԶՈւ-ում զբաղեցրել է բավականին լուրջ և պատասխանատու պաշտոններ. եղել է հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, հատուկ նշանակության զորքերի հրամանատարի օգնական, ինչպես նաև Զաքիր Հասանովի անվտանգության պահպանության ծառայության պետ։ Ասում են՝ Իմանովը «գեներալի թեկնածու» էր, ինչի համար էլ մասնակցել էր համապատասխան դասընթացների։ Գուցե այսպիսի փաստերն առանձին-առանձին ոչինչ չեն ասում, սակայն սա փաստում է մի բան. թշնամին բավականին լուրջ ջանքեր է գործադրել շփման գծում հաջողությունների հասնելու համար, ինչը նրան չհաջողվեց։
Հ.Գ. Ադրբեջանում պաշտպանության նախարարի պաշտոնը զինվորական պաշտոն է, ուստի նրա անվտանգության պահակախմբում ծառայողները ևս զինվորականներ են, ովքեր, ըստ իս, ընտրվում են թշնամու հատուկ նշանակության ստարաբաժանումներից մեկից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1037303449674657?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1460671348080750
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել