Էս որոշ դեպքերում ոչ հաղթանդամ, բայց խիզախ ու հաղթանդամներ գետնին փռող մեր տղերքի մասին պետք է գիրք գրվի:
Մեր հզոր տղերքը 4 օրվա պատերազմում վերախմբագրեցին Մուսա լեռան 40 օրը, 4 օրվա մեջ էնքան նյութ են տվել, որ նորագույն պատմության էջերը հարստացնելով` ցույց կտանք, որ Հայոց պատմության մեջ ունեցել ենք անտրամաբանական սխալներ. Եթե նախկինում կարողանում էին մեզ սրի քաշել ու մենք 100 հոգով ենթարկվում էինք թշնամու մի քանի հոգանոց հրոսակներին, հիմա մենք անգամ մի հոգով կռիվ ենք տալիս թշնամու 100 հոգու դեմ:
Ինչ ասեմ, հպարտանում եմ, ու քանի որ էգոիստ չեմ, կիսվում եմ ձեր հետ, նայեք տեսանյութը ու հպարտացեք, որ նման տղերքն են մեր անվտանգությունը պահում, ու դա անում են երկրում տիրող գաղջ մթնոլորտի պայմանաներում, ու իրենք ներքաղաքական ու արտաքին քաղաքական արդյունքում ստեղծած էդ գաղջ մթնոլորտը ցրում են` իրենց պարտականությունները էդ ամենից հեռու կատարելով:


Տեսանյութը` Գյումրեցի Վահանը պատմում է՝ ինչպես է միայնակ պահել դիրքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել