Armfootball.com-ը գրում է.
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ էր մտել 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Նա հանդես եկավ B խմբում:
Պոկում վարժությունում Աղասյանի ցույց տված 153 կգ արդյունքը երկրորդն էր: Իսկ հրում վարժությունը մեր մարզիկն ավարտեց 193 կգ արդյունքով, ինչը B խմբում լավագույնն էր: Երկամարտի 346 կգ արդյունքը թույլ տվեց Աղասյանին առաջին տեղը զբաղեցնել:
B խմբի ելույթներից հետո C խմբում հանդես եկած Առաքել Միրզոյանը, ով նախօրեին իր ելույթներն ավարտել էր 332 կգ արդյունքով, նահանջեց 8-րդ հորիզոնական:
A խմբի մարզիկների մրցելույթներից հետո պարզ դարձավ, որ Աղասյանն ընդհանուր հաշվարկում շրջանցեց ևս մի քանի մարզիկ և հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Նշենք, որ A խմբի 9 մասնակցից 4-ը 0 ստացան:
Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, ապա վերջինս զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Չեմպիոն դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Պիելեյեշչենկոն` երկամարտի 372 կգ արդյունքով