ԴՈՒՔ ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ ԵՐԵԽԵՔԻ ԲԱԶԿԻՆ
ես այո .....
Մեր համար նոր իրողություն էր մեծ կորուստ ՝ ինչ մեզ բերեց մի տեսակետի , որ չենք տեսնում մեր լիակատար հաղթանակը:
Սա ԴԱՎԹԻ զարկն էր ՄԵԼԻՔԻՆ , որից հետո ասեց , որ ՄԵԼԻՔԸ ԹԱՓ տա իրեն ու կարծես թե սկսել է թափ տալ :
Իբր թե հաղթանակ տոնող թշնամին , այսօր իրեն հարցեր ունի տալու - արժեր այս ամենը այսքան մեծ մարդկային կորուստ թե ոչ / արդեն միայն այսօր թվերն ավելացան երեքով , ու երկուսը ավանդական պատահարներով էին մահացել/
Արդեն էսօր թշնամին խոսում է ենթակառուցվածքային վնասներ մասին , ու բնականաբար չի ասելու ռազմական կորուստների թիվը ՝ տեխնիկայի .պահեստների ու այլ հատվածներում , քանի որ դա հանրային սպառման տեղեկություն է ու դրա համար իրենց ժողովուրդը պատասխան է ստանալու:
ՄԵՐ ցավը մեզ չի թողնում տեսնել կամ երևակայել թե ինչ է կատարվում թշնամու հասարակության ներսում և թե ինչպես են իրենք ՝ ովքեր իրենց հաղթող են հռչակում հիմա մոլորված ավելի վատ քան մենք :Մենք հպարտանալով մեր կորուստներով հայավարի ու արժանավայել ուժեղին ՝ ոչ պահեցինք ու ոչ էլ պահել ենք մեր զոհերին և փառքով հողին ենք հանձնել :
Իրենք ?... երևակայել է պետք , բայց դաժան բաներ երևակայելը վայել չէ ուժեղին ու մնում էոր փաստերը ջրի երես ելնեն :Իսկ այն որ կելնեն ՝ հաստատ է:
Ոչ մեկը մեր երկրում չի հերքի կամ փորձի ստել որ կենաց ու մահու կռիվ լինելու է ու վերստին անգամ մենք կանգնած ենք լինելության առաջ: ՈՉ մեկը , եթե զտարյուն հայ է ՝ չի ասի իր ամենավատ երազում , որ չենք լինելու / հայը հպարտ ազգ է ու գիտե որ Աստված իր հետ է/
ՄԵԶ փորձեց կոտրել ներքին ճաքը և դրան էլ չէինք սպասում ՝ այսինքն բոլոր կողմերից վատ երազի նման մենք տեսանք, որ ինչ որ բան մեր մեջ այն չէ ու կարիք կա բուժվելու ամեն ինչից :
-Պատմությունից - հայը հաղթող է
-Մեր մեծամտությունից - թշնամին թշնամի է ու պետք չէ թերագնահատել
-Անկրթությունից - մեր ազգը որ գերանն առած կգնա թշնամու վրա պիտի իմանա թե պատերազմի ժամանակ ով ինչ է անելու և թե ում է ենթարկվելու և ով է իրեն ենթակա: որոշում կայացնումեն խելացիներն ու մասնագետները :
-Աղքատությունից:Եկեք խոստովանենք , որ տարիներով հող մշակելու վարկ ենք վերցրել ու գումարով ժոպել առել ու հարսանիք արել , այֆոն ու այլ բանի վրա ծախել ու սննկացել , թեպետ ղեկավարներն էլ իրենց քեֆերն են արել ու այպանել / ասենք երկրում կռիվ է ու հրադատարի ժամանակ գնում են ԱԶԱՏ գետը բռնաբարելու - ինչպիսի ապուշ միտք /
- Դոգմաներից - մենք լավն են ու Տիգրան ՄԵԾԻ .... կներեք ՝ ինքը զինվոր ուներ ու զինվոր էր և կգար կամ վահանի վրա կամ վահանով - հիմա եթե մենք պատերազմի մեջ ենք կարող է լինել ամեն բան .. ցավում եմ մինչև հոգուս ամենախոր տեղերը բայց սա իրականություն է:
ԲԱՅՑ այն որ մեր գարունը եկավ ու սա այդ օրվանից սկսած այլ գարուն է ու այլ երկրում ենք արթնացել այդպես է: Ադամները Տիգրանները , ովքեր դեռ կյանք չէին տեսել կանգնեցին մեր թիկունքին ու տեր եղան մեզ ,իսկ դա հաղթանակ է ....
Թշնամին ... թողեք մի երեք օր էլ մարսի իր կեղծ ու պիղծ խրախճանքը և արդեն իսկ երկուշաբթի երբ գնան գործի ու հետո հաց առնելու իրենց կհարցնեն - լավ հասկացանք որ կռիվ էր , բայց ինչ շահեցինք :
Ով է մեր կողքին - թելադրել է պետք աշխարհին որպես հինավուրց ազգ ու միայն քո կամքը և պետք չէ անգամ ժամանակ վատնել որպեսզի ասել սա ու էսքան
Մենք - մեր մենքը էն խելառ ու սուրբ երիտասարդն է , ումով մենք ազգ ենք դառնում ու մեզ մնում էհավատալ մեր էդ րերեեխքի բազկին - դուք Հավատում եք մեր երեխեքի բազկին :
պտի արժանի լինել էս երեխեքին ու սրբերոն նայել իրենց աչքերի մեջ ում հայրենիք ենք տվել ու ոգի այն պահելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել