Civilnet.am-ը գրում է.
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀԱՊԿ-ի կայքը, Բորդյուժան Հայաստանում հանդիպում է ունենալու նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել