Երուսաղեմի հայերն են` Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց։ Բողոքում են Իսրայելի` Ադրբեջանին զինտեխնիկա, մասնավորապես ԱԹՍ–ներ վաճառելու դեմ։ Պաշտոնապես 25 հազար հայ համայնք ունեցող Իսրայելում գտնվեցին տասնյակ մարդիկ, ովքեր չվախեցան իրենց բողոքի ձայնը բարձրացնել Իսրայելի ԱԳՆ–ի դիմաց։ Հիշեցնեմ, որ պաշտոնապես 2 միլիոն 250 հազար համայնք ունեցող Ռուսաստանում ընդամենը մեկ հոգի գտնվեց։ Մեկ հայ, Կառլ...
Ասում են Ռուսաստանումա խիստ բողոքի ցույցերը, դրա համար չեն անում... Իսրայելից էլ խի՞ստ։ Այս պետությունը իր ստեղծման օրից պատերազմի մեջ է, ամեն վայրկյան ու քայլափոխի` ահաբեկչության վտանգի տակ, բայց միևնույն ժամանակ ունի պահանջատեր հայ համայնք, ովքեր չեն վախենում իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Այ ազդեցիկ Սփյուռքն իրեն եք, ամերիկահայը, ֆրանսահայը, լիբանանահայը, կանադահայը ու մնացած այն հայերը, ովքեր այս օրերին փողից առավել գերադասեցին բարձրաձայնել հայի պահանջատիրության մասին, չլռեցին, վախենալով, որ իրենց կարտաքսեն կամ կհետապնդեն։ Սա է իսկական հայի տեսակը, ոչ թե...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել