Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս:
Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք, որ Անթալյայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի բան մեզ չի խանգարում դեռ մարտ ամսվանից բռոնյա անել հաջորդ ամառվա դպի Անթալյա տոմսերն ու հյուրանոցի համարները:
Մի հատ բարի եղեք հանեք ձեր հագի շորն ու նայեք,թե որտեղի արտադրանք է: 95 տոկոս շորերի վրա գրված է «մեյդ ին թուրքիա»: Գրված է ,քանի որ մեր առևտրականների օր օրի շատացող բանակը ամեն օր Թուրքիաներում է: Հիշում եք չէ ով է թուրքիան? Այն պետությունը ,ով վարձու մարդասպաններով ապահով է ադրբեջանական բանակը, որպեսզի սպանի հենց այդ հանգստացողի ու առևտրականի երեխային:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին,մի հոդված աչքովս ընկավ,որտեղ ասվում էր,որ Պուտինը առաջինը զենք առաջարկել է Սերժին,բայց վերջինս դրա գնման համար պատմել է Գյուլնազ տատու հեքիաթները: Հիմա թե որքանով է ռուսը բարոյական, կամ անբարոյական, պետք է սկսենք այնտեղից, թե որտեղ է թաղված շան գլուխը:
Իսկ մինչև այդ շարունակենք զինել ադրբեջանական բանակը: Դա ռուսից ավելի լավ ստացվում է մեր մոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել