Արդեն 2 շաբաթ է ազգովս այնքան եմ հպարտացել մեկ մեկ ինքնազգացողությունս վատանում է, ինձ թվում է կրծքավանդակս կպատռվի...


3 ոսկի 3 արծաթ մեկ քաշային կատեգորիայում դա ուղղակի գերազանց է...
Ինչ խոսք, այս ամենի մեջ իր անմիջական ներգրավածություն ունի նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ով իր անձնական միջոցների հաշվին, իր տարիների ընթացքում ձեռք բերված փորձի և հմտությունների հաշվին հայկական սպորտը տանում է դեպի վերելք և դա է պատճառը, որ մեր եռագույնը ծածանվում է ամենաբարձր հորիզոնականներում:
Մեր հերոս տղաների` Տիգրանի և Անդրանիկի ջանքերի շնորհիվ, երեկ մեր հավաքականը 3 ոսկի 3 արծաթ և 1 բրոնզե մեդալով թիմային պայքարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջ անցնելով բառանազավրներից 'ադրբեջանցիներից', ովքեր զբաղեցնում են այս պահին 5-րդ հորիզոնականը: Թող ազերին միշտ իմանա իր տեղը, որ միշտ մի քանի գլուխ մեզանից ցածր է:
Միայն մի բանի համար եմ ափսոսանք ապրում, որ մեր երկու 'հսկա' ծանրորդները նույն քաշային կատեգորիայում են հանդես գալիս, հակառակ դեպքում կունենայինք 6 ոսկի:
Չեմ կարող չնշել նաև այն, որ իրոք իսկական հայորդու քայլ էր, երբ մեր մարզիկներն ու մարզիչները երեկվա հաղթանակը նվիրեցին սահմանում զոհված հայ ԱՐԾԻՎՆԵՐԻՆ, քանզի նրանց շնորքն է նաև այն, որ մեր մարզիկները խաղաղ, հանգիստ պայմաններում էին անցկացնում իրենց մարզումները:
Ասում են ԱՐԾԻՎԸ չի մահանում, նրա հոգին միշտ ճախրում է և թող որ մեր ԱՐԾԻՎՆԵՐՆ էլ ճախրեն հայկական լեռնաշխարհի կապույտ երկնքով և պահապան լինեն ողջերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել