Նոր եմ վերադարձել Արցախից։ Ղարաբաղը դարձել է հերոսների աշխարհամասը։ Նկարում մի քանի տասնյակ մետր ենք հեռու այն տեղից (ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Մհեր Շահգելդյանի և տեղական գումարտակի ղեկավար սպաներ Սամվել Գրիգորյանի ու Դավիթ Օհանջանյանի հետ), ուր զոհվել են Քարամ Սլոյանը, սերժանտ Աբաջյանը, նրանց հերոս մյուս ընկերն և սպան։
7 հոգով պահել են 200 հոգու, իսկ տանկերը տեսնելով, որ չեն անցնում շուռ են եկել։ Սլոյանը չի կատարել հրամանատարի հրամանը, մնացել է նրա հետ ու զոհվել։ Տղայի գլուխը կտրել են։ Աբաջյանն ու մյուս ընկերը նահանջել են՝ հարոսաբար պաշտպանվելով։ Աբաջյանը զանգել է հրամանատարին բջջայինով, նկարագրել իրավիճակը, տեղեկացվել արդեն մոտեացող օգնության մասին։ Խնդրել է, որ իրեն այլևս չզանգեն, որովհետև վիրավոր է և զգացել է մոտալուտ մահը։ Օգնությունը տեղ է հասել, մի քանի հոգի փրկվել են, միայն մեր տարածքում հակառակորդը 16 դի է թողել, տանկերը նահանջել են (բացի ոչնչացվածներից), մենք ոչնչացրել ենք նաև հակառակորդի հատուկ ականազերծող մեքենան։ Բացի նշված 16-ից թշնամին տվել է բազմաթիվ զոհեր արդեն իր խրամատների մոտակայքում։ Ապրիլի պատերազմական քառօրյան լիքն է նման հերոսապատումներով։ Շատերի մասին արդեն գիտեք։ Հերոսներին պետք է անդրադառնալ անուն առ անուն։ Վաղը կշարունակեմ։ Պետք է իմանաք չաղլիկի կամ էլ նռնականետով ուղղաթիռ խփած խենթի, հայկական հրետանու, աշխարհազորի, մեր երկրապահների, ՊԲ-ի, ԼՂՀ ղեկավարության արածի և այլն։ Կլինեն գնահատականներ, երկրաքաղաքական իրավիճակի մասին մտքեր, կխոսենք հատայսու մեր անելիքների և պետության restart-ի մասին։ Համբերեք։