Հայերի հանդեպ ունեցած ազգային կաշկանդվածությունը արբեջանցիներին երբեք թույլ չի տա հաղթանակ կորզել հայ ժողովրդից։
Հայտնի փաստ է, որ 1991-1994թթ. Արցախյան պատերազմում ադրբեջանցիներն իրենց պարտության պատճառ են համարում այն, որ իրենք իրականում ոչ թե կռվել են «խղճուկ և աղքատ» Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, քանի որ «ՌԴ-ն անմիջականորեն մասկանցում էր պատերազմին՝ հոգուտ հայ ժողովրդի։ Չանդարդառնալով այս ամենի անհիմն և հերհյուրանք լիելուն, կարող ենք ասել, որ դեռ ադրբեջանցիների միջից դուրս չի եկել այն վախն ու պատրանքը, որ Հայաստանը միշտ ունի հզոր «հովանավորներ» և նրա թիկունքին միշտ կանգնած են արտաքին ուժերը։
Սակայն ՌԴ-ի՝ ապրիլյան 4 օրյա պատերազմում որդեգրած դիրքորոշումը և արձագանքը, կարծես, թույլ չէր տալիս առաջ տանել ադրբեջանցիների՝ արդեն տարներ շարունակ երգած երգը։ Ի՞նչ անել, ինչպե՞ս արդարացնել սեփական պարտությունն ու անհաջողությունները, եթե այս անգամ «թշնամու» թիկունքում չկար Ռուաստանը։ Իհարկե, հարևան երկրում անորոշության մեջ երկար չմնացին և հայտնվեց մեկ այլ երրորդ ուժ, որի պատճառով նրանք չկարողացան «ծածանել բաղձալի դրոշը» Շուշիի պարիսպներին։ Պարզվում է՝ այս անգամ էլ Ղարաբաղում կռվում էին ոչ թե հայերը, այլ «Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)» մարտիկները։ Ինչևէ, այնքան կարևոր չէ թշնամու երևակայությունները, որքան այն, որ այս ժողովուրդն ունի լուրջ խնդիր, և դա հայերից ունեցած կաշկանդվածությունն է ու «թշնամու» թերագնահատումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել