Երեկ ձեռքս առա 80-ականներին ռուսերեն հրատարակված «Հայ ժողովրդի պատմություն» ձեռնարկը.անգամ՝սովետական տարիներին է գրվել որ Արցախը հայկական տարածք է եղել՝5 մելիքություններից բաղկացած, ու Արցախի ժողովուրդը պարբերաբար կռիվներ է մղել թուրք զավթիչների դեմ, մեծ հերոսականություն է ցուցաբերել անգամ իր փոքրաթիվ ազգաբնակչությամբ՝ընդդեմ թուրքական 40 հազարանոց բանակի, ու պարբերաբար ետ է մղել զավթիչների հրոսակախմբերը,բայց՝«յոլդաշ Ալիեւն» այս օրերին շարունակում է համառորեն պնդել, որ այն իրենց «պապական հողն» է, եւ իրենք պայքարում են հանուն իրենց սահմանների, ու որ թույլ չեն տա, որ իրենց՝իբր ազերիների, հողի վրա «հայկական երկրորդ պետություն» ստեղծվի:Հետաքրքիր է, այդ ի՞նչ լու կծեց. որ 1994թվից հետո հանկարծ միանգամից հիշեցին ու ակտիվացան, ու որոշեցին «թույլ չտալ», որ հայկական երկրորդ պետություն ստեղծվի:Ուրեմն 20 տարի «թույլ տվեցին», բայց հիմա ՝«թույլ չեն տա».եվ սա՝այն դեպքում, երբ վիճարկելի է անգամ, թե արդյո՞ք Բաքուն ազերիների պապական տարածքն է եղել, թե՞ «կովկասյան թուրքերի»:Անգամ՝երրորդ չեզոք կողմի՝Ռուսաստանի հեռուստատեսությամբ անցած շաբաթ ցուցադրված ռեպորտաժը չհամոզե՞ց վերջինիս...Իսկ այդ հեղինակային հաղորդման /«Ռազմական գաղտնիք»/ մեջ Պրոկոպենկոն հիշատակեց, որ Արցախը հայկական տարածք է եղել՝դարեր շարունակ, եւ միայն 1920-ականներին է հանձնվել Ադրբեջանին՝Սովետական Միության օրոք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: