1.Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր:
2.Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով:
3.Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն:
4.Սպասե´ք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում:
5.Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:
6.Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենանրեի տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին:
7.Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avetisyantatevik/posts/871912299621588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



