Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ձեզ սև ցուցակում ընդգրկելուն, Հունաստանի Խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին պատասխանեց՝ «ինձ համար ամբողջությամբ միևնույնն է, թե ինչ են արել կամ մտածում Ադրբեջանում։ 21-րդ դարում որևէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառել այն պատճառով, որ որևէ տեղ է այցելել, ոտնահարում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»։ Տիկին Կանելլին նշել է նաև, որ եկել է Եռաբլուր, որպեսզի այլևս երբեք նոր շիրիմներ չավելանան։ Հույն պատգամավորն իր վշտակցությունն է հայտնել հայ մայրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: