Այն բանից հետո, երբ միասեռական ամուսնությունների օրինականացման օրենքը հսկայական հակազդեցություն առաջացրեց ֆրանսիական հասարակության պահպանողական շերտի մոտ, Օլանդի իշխանությունները ցույց տվեցին եվրոպական ժողովրդավարության իսկական դեմքը, որը ոչ այլ ինչ է, քան դիկտատուրա, ընդ որում՝ ճնշող փոքրամասնության դիկտատուրա ճնշող մեծամասնության նկատմամբ։ Ֆրանսիական իշխանությունները սպառնացել են, որ եթե միասեռականների ամուսնությունների դեմ ուղղված զանգվածային միջոցառումները ու անհանդուրժողականության տարրերը չդադարեցվեն, ապա իշխանությունները կարող են արգելել պահպանողական կաթոլիկ կազմակերպությունները՝ իսլամիստական կազմակերպությունների օրինակով։
Հիշեցնեմ, որ վերջերս այդ կազմակերպությունների կողմից նախաձեռնած հանրահավաքը տարբեր տվյալներով համարյա 1 միլիոն մարդ էր հանել Փարիզի փողոցները...
Նման պահերին սկսում եմ հավատալ, որ այնուամենայնիվ ինկվիզիցիան էդքան էլ վատ բան չէր։
Կից նյութն`այստեղ