Tsayg.am-ը գրում է.
Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանի հոգեհանգստի արարողակարգը: Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թ-ին Ախուրյանում: Զինվորական կյանքին հավատարմագրվելը նա ժառանգաբար ստացել է հորից` Կարապետ Շահբազյանից, ով ևս մասնակցել է Արցախյան գոյամարտին դեռևս 90-ականներից: 23-ամյա երիտասարդը թշնամու դեմ մղելով քաջարի պայքար, մարտում միայնակ չի թողել իր զինվորներին և ընկել է հերոսի մահով: Աշոտի հարազատներն ու բարեկամները ցավով, բայց միաժամանակ հպարտությամբ են պատմում նրա դրսևորած սխրագործությունների մասին: Արցունքն աչքերին ասում են, որ Աշոտը բացակա չէ, նրա անունը կհավերժանա հերոսների անունների կողքին:
Նյութի աղբյուր՝ http://tsayg.am/mainpage/15836-e-s-gps-bn-bsb-.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել