Ես թքած ունեմ «Գարեգին Նժդեհ» կոչվող ֆիլմի ու ընդհանրապես դրա սցենարը տվողի ու դրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վրա:
Որովհետև...
1. Մի երկրում 7 միլիոն դոլար ծախսել ընդամենը մեկ ֆիլմի վրա, որտեղ միայն վերջին տարում 65 հազ. արտագաղթ է եղել, սարսափելի ու կործանարար մի թիվ, երբ 25 տարի է անցել, դեռ աղետի գոտի կա, բազմաթիվ անօթևաններ կան, երբ երկրում բնակչության 1/3 ուղղակի օրվա հաց վաստակելու լուրջ խնդիրներ ունի:
2.Այս ամենը դեռ հանդուրժելի կլիներ, եթե նկարահանվեր ֆիլմ, որը գոնե կինեմատոգրաֆիական գլուխգործոցի համբավ կհաներ: Բայց դեռ ֆիլմի պրիմիերան չկայացած՝ թրեյլերը հասարակության մի մեծ հատվածի մոտ ծաղր ու քննադատություն առաջ բերեց: 7 միլիոն դոլարարանոց ֆիլմ վստահել մեկին, որը հայտնի է որպես կլիպային ռեժիսոր, ուղղակի խեղկատակություն է:
Հ.Գ. Ժողովուրդ, հերիք ա ցինիկ կեցվածք ընդունեք ու վաաայ Նժդեհ գոռաք, վստահ եմ՝ հենց Նժդեհն էլ իր գերեզմանում ավելի հանգիստ կլիներ, որ այդ հսկայական գումարը իսկապես ուղղվեր պետության զարգացմանը, աղքատության նվազմանն ու բանակին, ոչ թե այս անհեթեթությունը նկարվեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել