Նիկոլին հիշում ե՞ք: Էն, որ «Հին օրերի երգը» ֆիլմում Հայաստան մայրիկի և մյուս մայրերի տղաների սև թղթերը չէր կարողանում տալ: Էն որ ասում էր. «Դու կըռնա՞ս սև թուղթ ուդես...»
Այս օրերին, ամեն անգամ, երբ Արծրուն Հովհաննիսյանի էջում հարցեր էի տեսնում զոհերի անունների, թվի վերաբերյալ` Նիկոլն էր գալիս աչքիս: Դե, Արծրուն ջան, ասա, կըռնա՞ս…
Շատ բան պետք չէ, բայց գոնե այսքանն ասեմ`պատվով, համբերատար, օպերատիվ, զուսպ քո նիկոլությունն արեցիր ու անում ես:
Շնորհակալություն:
Պատիվ ունեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել