Հիմա խոսենք մի քանի բանի մասին, որը էսկալացիայի ողջ ընթացքում նյարդայնացնում էր, բայց քանի-որ պաթոսի մակարդակը աննախադեպ էր օդի մեկ խորհանարդ մետրում ավելի նպատակահարմար գտա սպասել դրա խտության նոսրացմանը:
Նախ սկսեմ մեր գործարարներից, որոնք կարծես թե ֆլեշմոբ էին սկսել, ով իչքան ու ինչ կուղարկի սահման: Տղերք մեր զինվորները սահմանին սոված չէին, որ դուք ձեզ կոտորում էիք: Փառք Աստծո տղերքը գլուխները բարձր կանգնած են ու պատվով պահեցին Հայրենիքի սահմանը: Հիմա ձեր մասին մի երկու խոսք, կա՛մ ամբողջ տարին ուղարկեք սահման այն ինչ ունեք կամ ֆլեշմոբի մի վերածեք այս ամենը: Շատ մարդիկ, ովքեր գուցե ձեզանից հարուստ չեն, գլուխները կախ իրենց անելիքը արեցին ու հատուկ լրագրող չբերեցին, որ իրենց ուղարկվող ապրանքը նկարեն:
Մաշտոցի պուրակում մի խումբ երիտասարդներ սկսեցին մթերք ու հիգենայի պարագաներ հավաքել ու ուղարկել սահման: Չհասկացա այն մարդկանց ովքեր իրենք իրենց նախաձեռնությունն էին սկսում: Համախբվել, նշանակում է օգնել միմյանց, ոչ թե պոպուլիզմով զբաղվել: Միանայիք Մաշտոցի պուրակի երիտասարդներին ովքեր օր ու գիշեր ապրանք էին դասավորում, փաթեթավորում: Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ էր այնտեղ, բայց մի անգամ չտեսա, որ այդ աղջիկը բարձրաձայնի, թե ինչ է անում, բայց քրտնաջան աշխատում էր. խուսափում էր տեսածցիկներից:
Արցախի կառավարությունը հաշվեհամար բացեց, որին մարդիկ կարող էին գումար փոխանցել: Էլ ի՞նչ կարիք կար, գումար հավաքելու, տարբեր հայտարարություններ տարածելու համար: Չի կարելի տղերք նման բաներ անել:
Հ.Գ. Դուք է՞լ Ստեփանակերտում նկար ունեցաք. շնորհավորում եմ...
Հ.Գ.Գ... Շնորհակալություն ազգիս համախմբվելու համար, Խոնարհվում եմ տղերքի առջև ովքեր կյանք տվեցին և այս պահին կանգնած են մեր երկրի խաղաղության սահմանին...