Բարեկամներ, երեկ 1in-am կայքը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ իմ դրամական միջոցները աճել են: Սխալ տեղեկատվություն է, դժբախտաբար, դրանք նվազել են: Մեծ գումար չի 27 հազարը, սկզբունքորեն կարող էր աճել, բայց դե... Ստորեւ ներկայացնում եմ կայքին ուղարկած մեր պատասխանը: «Առաջին լրատվական»-ի հունվարի 20-ի` «Հրանտ Բագրատյանի բանկային խնայողությունները զգալի ավելացել են» հրապարակման առաջին պարբերության` «Առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի բանկային խնայողությունները 2013թ. հունվարի 1-ին 2012թ. մարտի 1-ի համեմատ ավելացել են 2000 դոլարով` կազմելով 65 հազար դոլար, նաեւ ավելացել է նոր հաշվեհամար` 27 հազար 200 եվրո գումարով» մեջ իրականությանը չհամապատախանող տվյալներ են օգտագործված: Այլ կերպ ասած` 2012թ. ապրիլին Հրանտ Բագրատյանը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է հայտարարագիր, ըստ որի՝ նրա խնայողությունները կազմել են 63 հազար դոլար եւ 27 հազար 200 եվրո: Այս`2013թ. նախագահական ընտրությունների համար որպես թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը ներկայացրել է հայտարարագիր, համաձայն որի՝ թեկնածուի դրամական միջոցները հայտարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 65 հազար դոլար (տես` elections.am կայքի համապատասխան բաժինը): Հրանտ Բագրատյանը նոր հաշվեհամար չի բացել եւ, դժբախտաբար, նախկինում հայտարարագրված 27 հազար 200 եվրոն այդ ժամանակամիջոցում ծախսվել է: Այսպիսով, լրատվամիջոցի կողմից բերված տեղեկությունները Հրանտ Բագրատյանի խնայողություների աճի մասին ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ տեղի է ունեցել ճիշտ հակառակը: ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը պահանջում է հերքում հրապարակել եւ ակնկալում է, որ հետայսու այս պատասխանատու օրերին լրատվամիջոցը օբյեկտիվություն կցուցաբերի:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.bagratyan/posts/478565562200967
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել