1. Թույլ մի տվեք, որ հանգամանքները կառավարեն ձեզ:
2. Սեփական մշակույթը պետք է գնահատել և արժեքավորել:
3. Սերը, որ մենք պահում ենք մեր սրտերում, համարվում է միակ անփոփող առասպելը:
4. Երբեմն ես կանգ եմ առնում և մտածում եմ, որ կարող էի մահանալ այսօր:
5. Միակ բանը, որից արժե վախենալ, դա ինքնին վախն է:
6. Ես կարող էի դառնալ աշխարհի ամենահայտնի բժիշկը, սակայն դարձել եմ աշխարհի ամենահայտնի հաճախորդը:
7. Ես խելագար եմ, սակայն հիմար չեմ:
8. Ոչ ոք սուրբ չէ: Ես նույնպես: Մինչ օրս սովորում եմ ինձ ճիշտ դրսևորել:
9. Փառքը և հպարտությունը ամբողջությամբ կուրացրել են ինձ:
10. Երջանկության բանաձևը՝ աշխատանք՝ 80%, բարեգործություն՝ 15%, սեր Հոնկոնգի հանդեպ՝ 5%:
11. Ես միշտ ձգտել եմ ապրել այնպես, որ անցյալիս համար չզղջամ:
12. Փառքը անբարենպաստ արտադրանք է: Թանկ արժե, սակայն վատ է պահպանվում:
13. Հանկարծակի և անսպասելի համբավը խիստ փոխում է մարդկանց:
14. Ես երբեք չեմ ցանկացել լինել երկրորդ Բրյուս Լին: Ես միշտ ցանկացել եմ լինել առաջին Ջեքի Չանը:
15. Ես դարձել եմ այն մարդը, ով հայտնվել է ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում: Եվ դա իմ ամենամեծ հաջողությունն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/494810397224035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել