Հայ ժողովուրդ, Հայաստանի իշխանավորներ, բանակայիններ՝ ու՞մ ենք սպասում, ինչի՞ն ենք սպասում՝ արտաքին ճակատում մեր դիվանագիտական փայլուն հաղթանակների՞ն…աստծու սիրույն՝ որևէ մեկը կարող ա դրան լուրջ հավատա՞լ: Բա ինչի՞ն՝ սպասում ենք, որ թշնամին շունչ քաշի ու էլի հարձակվի՞: Իսկ որևէ մեկը կասկածում ա՞, որ էլի ա հարձակվելու:
Իսկ ինչի՞ սպասենք, որ էլի ԻՆՔԸ հարձակվի, ինչի՞ ՄԵՆՔ չհարձակվենք, հա՞: Ռիչարդ Կիրակոսյանը քանի՞ տարի առաջ էր ասում, որ պատերազմը միևնույն ա լինելու յա ու ճիշտ կանենք առաջինը մենք հարվածենք: Էկավ չէ՞ էդ օրը…
Անընդհատ պատ շարելով չես լռեցնի թշնամու թնդանոթը, պիտի մտնես իրա հողը, իրան սատկացնես ու թնդանոթն էլ ձեռքից առնես՝ թե չէ ինչքան էլ պատ շարես, հա տալու յա փլի: Էդպես ա ասում Նժդեհը, էդպես էրեկ հեռուստատեսությամբ ասում էր Հենրիկ Հովհաննիսյանը՝ ինձնից հազար անգամ խելացի ու ազգասեր մարդիկ:
Ինչի՞ չենք հարձակվում իրենց պես գիշերով: Կամ ցերեկով, կամ երբ ուզում ա: Սպասում ենք, որ էլի ինքը հարձակվի ու էլի շատ կորուստնե՞ր ունենա…գուցե իսկապես էդպե՞ս ա մտածված, ախր ես ստրատեգ չեմ: Բայց գոնե, ԳՈՆԵ էս անգամ հակահարված տալուց հետո կանգ չառնենք: Կամ ընդհանրապես սեղմենք Իսկանդերի կոճակներն ու Բաքուն դառնա նոր տարվա հրավառությու՞ն, մեկ ա մի օր դառնալու ա, չէ՞…ինչի՞ ենք էդ օրը ուշացնում: Որևէ իսկապես խելացի ու բանիմաց մարդ կարո՞ղ ա բացատրել ինձ ու մյուսներին, թե ինչին ենք սպասում…
Հոգուս բոլոր մասնիկներով, թրթիռներով, չգիտեմ էլ ինչերով ուզում եմ հավատալ, որ դա Ռազմական Գաղտնիք ա՝ մի բան, որ ընդունում եմ ու հարգում: Ահավոր ուզում եմ հվատալ, որ դա միակ բացատրությունն ա: Որ մերոնք մի էնպիսի բան են մ տածել, որ վաղը հպարտանանք իրենցով, ինչպես մեր ջահել հերոսներով ենք ազգովին հպարտանում:
Ոչինչ հավերժ չի ու հավերժ չեղավ երկրագնդում՝ ոչ հռոմեական կայսրությունը, ոչ՝ օսմանյանը, ոչ՝ մերը, ոչ՝ ամերիկյանը, ոչ՝ ռուսականը…բայց մենք կայսրություն լինելուն չենք ձգտում, մենք արդեն էդ ոլորաններով անցել ենք: Իսկ ոմանք ձգտում են ամբողջ ուժով, էլի ու էլի: Ու թքած ունեն մեր խաղաղ երազների վրա: Գուցե հենց է՞դ ա մեր սխալը…որ աշխարհին թողել ենք էսպես հանգիստ, հը՞…ՙվայ մեզ մի նեղացրեք, մենք բարի ենք ու անատամ...աշխարհին դուք տեր էղեք, մենք քչին ենք համաձայն, մենք մի գդալ սառած ապուրով կբավարարվենք, մեզ երկրորդ պետք չի, մենք ոտի վրա կուտենք, էնքան, որ սովից չզկրտանք… համ էլ գիտե՞ք մենք ինչ պուպուշ ենք՝ հիշու՞մ եք՝ սրանից դեռ 1700 տարի առաջ մենք՝ բլա-բլա-բլա, բլա-բլա-բլա, բլա-բլա-բլա…՚:
Ոչ թե բլա-բլա-բլա, այլ մի հատ մե՛ծ, հսկայական ԶԸ՛ՄՓ ու Բաքուն չկա!!!
Արևմտյան Հայաստանի հողերը հետ չենք բերելու՞, թողնելու ենք էդպես շնափա՞յ…շունը մեզնից արժանի ա՞:
Չի կարելի խուսափել անխուսափելիից: Անընդհատ լսում եմ՝ ՙՄենք պատրաստ ենք՚ ու դա էդպես ա, տեսանք, չէինք էլ կասկածում: Բայց ե՞րբ ենք լսելու ՙԱռաաաա՛ջ, Կրաաաա՛կ…՚:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել