Այսօր հայտնի դարձավ, որ զոհերի մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին է հանձնվել 18 զինվորի մարմին: Եւս 18 ընտանիքում կորավ իրենց զավակներին տեսնելու վերջին հույսը: Բնականաբար զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքների համար Հայաստանը էլ երբեք նախկինի պես չի լինի: Բայց մտածում եմ, որ երեւի թե շատերի համար, այլեւս Հայաստանը չի լինի էնպիսին՝ ինչպիսին մինչեւ ապրիլի երկուսն էր: Ու պտի՛ նախկինի պես չլինի, որովհետեւ, երբ լսում ես, կամ կարդում ես կռիվ տված տղերքի հերոսությունների, կատարած քայլերի, սխրանքների մասին՝ հերթական անգամ հասկանում ես, որ էդ տղերքը իրենց կյանքը միայն դիրքը, հենակետը, կամ էդ գրողի տարած խրամատը պահելու համար չեն տվել.......էդ տղերքը իրենց կյանքով պահել են Ստեփանակերտի, Գյումրու, Վանաձորի, Երեւանի ու մյուս մեծ ու փոքր բնակավայրերի ամեն մի բակը, ամեն մի նրբանցքը, ամեն մի մանկական խաղահրապարակը, յուրաքանչյուր երեխայի ձայնը, ժպիտն ու հանգիստ քունը: Ու շատ կարեւոր է, որ սա հասկանան ոչ միայն պաշտոնյաները, այլեւ հասարակության բոլոր շերտերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: