Ի՞նչ եմ զգացել այս օրերին: Շատ կարճ. Հպարտությու՛ն:
Երախտիքի խոսք չասել ու չխոնարհվել սահմանին կանգնած 18 ամյա զինվորների ու հայոց բանակի սպաների սխրալից ու քաջարի պահվածքի առջև, հնարավոր չէ:
Հասկացա՛, որ իմ փոքրիկ հայրենիքը տեր ու պահապան ունի:
Զգացի՛, որ հողն ամուր է ոտքերիս տակ, ու այդ հողը հայրենիք է ու ամենաթանկը:
Հուզվեցի՛, որ հող պահելը գին ունի, ու այդ գինը մեր զինվորի կյանքն է…
Խոնարհումս բերեցի իր կյանքը հայրենի հողի համար զոհած զինվորի պայծառ ու լուսավոր հիշատակի առաջ…
Փառավորվեցի՛, որ տեսա իմ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը:
Մեկ անգամ ևս համոզվեցի՛, որ այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք…
Կրակի դադարումից հետո երկակի զգացողություն ապրեցի.
Մի կողմից պատերազմ չեմ ուզում, այն ոչ մի ժողովրդի բարիք չի բերել, մյուս կողմից էլ մտածում ես, որ կարծես թե այլ ելք չկա` հարցը միանգամից պիտի լուծենք, առավել ևս, երբ հակառակորդը միշտ նենգ է ու էլի փորձելու է գալ քո տան վրա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել